Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երկրորդ աշխարհամարտում ԱՄՆ-ը մոտ 400 հազար զոհ է տվել, իսկ Հայաստանը՝ մոտ 350 հազար

Երկրորդ աշխարհամարտում ԱՄՆ-ը մոտ 400 հազար զոհ է տվել, իսկ Հայաստանը՝ մոտ 350 հազար
02.05.2025 | 16:27

Լավ, հասկացանք, որ Թրամփը Ամերիկայի նախագահն է: Բայց դա չի նշանակում, թե ինչ հիմարություն դուրս տա, պետք է ֆանատիզմով տիրաժավորել:

Ի՞նչ է նշանակում. «Հաղթանակին հասնելու համար ԱՄՆ-ն ավելին է արել, քան որևէ այլ երկիր»:

Լո՞ւրջ, եթե էդ հաղթանակի (երկրորդ աշխարհամարտ) համար Ամերիկան ամենաշատն է հարստացել, ուրեմն ամենաշատն է արե՞լ:

Երկրորդ աշխարհամարտում ԱՄՆ-ը մոտ 400 հազար զոհ է տվել, իսկ Հայաստանը՝ մոտ 350 հազար: Ամերիկայի վրա ոչ մի ռումբ չի ընկել, բայց Սովետական Միության եվրոպական մասում ու բուն Եվրոպայում համարյա կանգուն քաղաք չի մնացել:

Բա խի՞ չի ասում, որ Ուկրաինայի պարտության համար ամենաշատ արած երկիրն է, եթե Ուկրաինային ամենաշատ զենք ու փող տված երկիրն է:

Նույն ձևով էլ Նիկոլն է պատմությունը խեղաթյուրում:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 6257

Մեկնաբանություններ